Logo

«Յուվենտուսը» չի հեռացնի Մասիմիլանո Ալեգրիին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:38 / 26.10.2022ՍՊՈՐՏ
Մասիմիլիանո Ալեգրի-Յուվենտուս

Չնայած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուն, Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կպահպանի աշխատանքն իտալական ակումբում, հայտնում է մարզական լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Յուվենտուսը» հոկտեմբերի 25-ին հյուրընկալվելիս 3-4 հաշվով  պարտվել էր պորտուգալական «Բենֆիկային» և զրկվել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

Թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ առնվազն մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունով պայմանավորված ակումբային դադարը խզել պայմանագիրն իտալացի մասնագետի հետ:

ԱԱ-2022-ի ժամանակ «Յուվենտուսի» ղեկավարությունը գնահատական կտա մարզչի աշխատանքին և կդիտարկի համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրին 2021-ին է վերադարձել «Յուվենտուս», որը գլխավորել է նաև 2014-2019-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ