«Յուվենտուսը» ցանկանում է փոխարինել Ֆեդերիկո Կիեզային, որը ծանր վնասվածք է ստացել և դուրս մնացել շարքից առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը:
Թուրինյան թիմը ցանկանում է իտալացուն որպես փոխարինող ձեռք բերել «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային:
Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն իր միկրոբլոգում, առաջիկա մի քանի ժամվա ընթացքում թուրինցիները մտադիր են վերսկսել բանակցությունները կատալոնացիների հետ։
Հատկանշական է, որ «Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել 27-ամյա Դեպային. ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքներն ամբողջությամբ ձեռք բերելու մտադրությունն ակումբը չունի:
Ավելի վաղ Ալվարո Մորատայի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության գործարքի շրջանակում քննարկվում էր Դեպայի տեղափոխությունը «Յուվենտուս»: Սակայն թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հասկացրել է, որ Մորատան չի հեռանա, քանի դեռ նրա փոխարեն նոր հարձակվող թիմը ձեռք չի բերել:
Բացի Դեպայից, «Յուվենտուսը» դիտարկում է նաև «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունի տարբերակը:
2021/22 մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։