Logo

«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» հարձակվողին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:04 / 06.08.2022• ՍՊՈՐՏ
null

Նիդեռլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայը պատրաստ է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից»։

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», բայց այս տեղափոխությունն իրագործելը բավականին բարդ կլինի։

Կատալոնացիները ցանկանում են կա՛մ վաճառել Դեպայի տրանսֆերային իրավունքը, կա՛մ հանձնել վարձակալության՝ հետ վերադարձնելու պայմանով։ Իտալացիները ցանկանում են պարզապես վարձակալել ֆուտբոլիստին։

Նիդեռլանդցի ֆուտբոլիստով նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Չելսին», «Տոտենհեմն» ու «Էվերտոնն» են հետաքրքրված, սակայն Դեպայը չի ցանկանում կարիերան շարունակել «Մառախլապատ Ալբիոնում»։

Նիդեռլանդների հավաքականի ռմարկուն 2021/22 մրցաշրջանում մասնակցել է Լա լիգայի 28 խաղի, խփել 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ