Logo

«Յուվենտուսը» որոշում է կայացրել Բոնուչիի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:07 / 21.10.2022ՍՊՈՐՏ
Յուվենտուս-Լեոնարդո Բոնուչի

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագիր կկնքի թիմի ավագ, իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ: Ինսայդեր Ռոմեո Ագրեստին հայտնել է, որ կողմերը գործող պայմանագրի ժամկետը կերկարաձգեն ևս մեկ մրցաշրջանով:

35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Բոնուչին «Յուվենտուսի» գույները պաշտպանել էր 2010-2017 թվականներին, հետո տեղափոխվել էր «Միլան», իսկ 2018 թվականի օգոստոսին կրկին վերադարձել էր հարազատ թիմ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում իտալացին «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման և խփել մեկ գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ