Logo

Ջրհեղեղի և սողանքի պատճառով Բոսնիա և Հերցեգովինայում հետաձգվել են ֆուտբոլային բոլոր հանդիպումները

14:56 / 05.10.2024Ֆուտբոլ
null

Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միության որոշմամբ` երկրի ֆուտբոլային բոլոր հանդիպումները հետաձգվել են ջրհեղեղի ու սողանքի պատճառով, գրում է Sportstar-ը։

Հորդառատ անձրևների հետևանքով երկրում ավերվել են տներ, ճանապարհներ և կամուրջներ։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Ըստ նախնական տեղեկությունների` նվազագույնը 16 մարդ մահացել է։

Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել նաև ֆուտբոլային ակումբների ենթակառուցվածքներին։ Երրորդ լիգան ներկայացնող «Բրյանչի» ակումբի ստադիոնը հայտնվել է ջրի տակ։

Բոսնիա և Հերցեգովինայի ընթացիկ առաջնության առաջատարը 9-րդ տուրից հետո 19 միավորով Մոստարի «Զրինսկին» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ