Logo

Յովիչն աջակցել է Ջոկովիչին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:00 / 17.01.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն աջակցել է թենիսիստ Նովակ Ջոկովիչին, որը արտաքսվել էր Ավստրալիայից։

Սերբ ֆուտբոլիստն ինստագրամի սթորիում տեղադրել է Նովակին ու Ավստրալիայի իշխանություններին վերաբերող ծաղրանկար։

Լուսանկարում Ջոկովիչը թենիս է խաղում պաշտոնյաների հետ, որոնց թիկունքում նրա՝ երկիր մուտք գործելու դեմ «ցույց անող կորոնավիրուսն է» ու սատանան։

Իր հայրենակցին Յովիչը GOAT (Greatest Of All Time) է անվանել, ինչը նշանակում է «պատմության մեջ մեծագույնը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա