Logo

«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի ԱԱ-2022-ը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:58 / 18.10.2022ՍՊՈՐՏ
Դիոգու Ժոտա-2

Անգլիական «Լիվերպուլի» ու Պորտուգալիայի հավաքականի վինգեր Դիոգու Ժոտան բաց կթողնի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հայտնել է մերսիսայդցիների գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ (1-0) Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի 90-րդ րոպեին: Նրան խաղադաշտից դուրս էին բերել պատգարակով:

«Շատ վատ ախտորոշում ու տխուր նորություն մեզ համար: Պարտավոր ենք հոգ տանել ֆուտբոլիստների առողջության մասին, ու միշտ ենք դա անում: Ժոտան ստացել է մկանային վնասվածք, որի վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի: Բարեբախտաբար, վիրահատության կարիք չկա»,- Կլոպի խոսքը փոխանցում է Liverpool Echo-ն:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է H խմբում, որտեղ մրցակիցներն են Գանան, Ուրուգվայն ու Հարավային Կորեան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ