Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան ցուցադրել է իր հարվածի ուժը:
Ձախ ձեռքով կատարած հարվածից հետո ուժաչափի վրա գրանցվել է 965 միավոր:
«Չեմ կարողանում հավատալ, որ չգրանվեց 999-ը»,- իր արդյունքն Ինստագրամում մեկնաբանել է Ջոշուան:
Հիշեցնենք, որ Էնթոնի Ջոշուան չեմպիոնական գոտիները կորցրել էր՝ պարտվելով ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին: Ռևանշ մենամարտում նույնպես հաղթել էր Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկը: