Logo

Խորխե Սամպաոլին՝ «Սևիլիայի» գլխավոր մարզիչ (ֆոտո)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:05 / 06.10.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Արգենտինայի ու Չիլիի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին գլխավորեց իսպանական «Սևիլիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

62-ամյա արգենտինացի մասնագետը «Սևիլիան» գլխավորել է նաև 2016/2017 մրցաշրջանում: Սամպաոլիի նախորդ աշխատավայրը եղել է ֆրանսիական «Մարսելը», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2021-2022-ը:

Ավելի վաղ իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիին Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիայից» կրած  1-4 հաշվով տնային պարտությունից հետո հեռացվել էր անդալուզական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Խուլեն Լոպետեգին 2019 թվականի հուլիսին էր միացել «Սևիլիային»: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 170 խաղ, տարել է 89 հաղթանակ, կրել 36 պարտություն ու գրանցել 45 ոչ-ոքի:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Սևիլիան» 5 միավորով 17-րդն է: Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է՝ 19 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ