Մայիսի 16-ին Լազուր ափին մեկնարկեց կինոաշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ Կաննի 76-րդ կինոփառատոնը։ Բացման ֆիլմը ռեժիսոր Մեյվենի «Ժաննա Դյուբարին» էր՝ Ջոնի Դեփի մասնակցությամբ։
Կինոփառատոնը կտևի մինչև մայիսի 27-ը։
Փառատոնի առաջին օրվա հյուրերի թվում էին Նաոմի Քեմփբելը, Հելեն Միրրենը, Էլ Ֆանինգը, Ջոնի Դեփը՝ «Ժաննա Դյուբարի» ֆիլմի թիմի հետ, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Ումա Թուրմանը՝ 21-ամյա որդու հետ, այլք։

Նաոմի Քեմփբել

Հելեն Միրրեն

Էլ Ֆանինգ

Ջոնի Դեփը, ռեժիսոր Մեյվենն ու դերասան Պիեռ Ռիշարը

Ալեսսանդրա Ամբրոսիո

Ումա Թուրմանը՝ որդու հետ

Ֆրեդերիկ Բել

Մայքլ Դուգլասը, Քեթրին Զետա-Ջոնսը (աջից) և նրանց դուստրը՝ Քերիսը

Մեդս Միկելսենը և Հաննե Յակոբսենը
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կաննի 76-րդ կինոփառատոնում «Ժաննա Դյուբարի» ֆիլմի ցուցադրությունը յոթ րոպե բուռն ծափահարությունների է արժանացել։ Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը, որը նախագծում գլխավոր դերն է ստացել, ցուցադրությանը հաջորդած ծափահարությունների ժամանակ արտասվել է։


