Թել Ավիվում (Իսրայել) մեկնարկած ATP-250 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6:0, 6:3 հաշվով հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Պաբլո Անդուխարին (115) ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: Հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե:
1/4 եզրափակիչում Ջոկովիչը մրցելու է կանադացի Վաշեկ Պասպիշիլի հետ (149):
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 949475 դոլար:
Ջոկովիչ - Պասպիշիլ մրցախաղը կայանալու է սեպտեմբերի 30-ին ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 16:30-ին:
Թել Ավիվ. Ջոկովիչին և Էրլիխին զուգախաղում տեխնիկական պարտություն է գրանցվել