«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, աշխարհի 7-րդ տակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Աստանայի ATP-500 շարքի մրցաշարում:
Եզրափակիչում սերբ թենիսիստը 6-3, 6-4 հաշվով առավելության հասաց աշխարհի 6-րդ ռակետ, հույն թենիսիստ Սեֆանոս Ցիցիպասի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 13 րոպե:
Ջոկովիչն իրականացրեց մեկ էյս, թույլ չտվեց կրկնացի սխալ ու իրացրեց 5 բրեյք-փոինթներից 2-ը: Ցիցիպասը գրանցեց մեկ էյս, թույլ տվեց երկու կրկնակի սխալ ու չվաստակեց բրեյք-փոինթ:
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը եզրափակիչ տանող ճանապարհին հաղթահարել էր չիլիացի Քրիստիան Գարինի, նիդեռլանդցի Բոտիկ վան դե Զանդսհուլպի, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի ու Դանիիլ Մեդվեդևի արգելքները:
Հաղթանակի համար սերբ թենիսիստը կստանա 500 վարկանիշային միավոր ու 355 հազար դոլար պարգևավճար: Սա մրցաշրջանում նրա չորրորդ տիտղոսն է: