Logo

Թել Ավիվ. Ջոկովիչը եզրափակիչում է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:41 / 01.10.2022Թենիս
null

Թել Ավիվում (Իսրայել) ավարտին մոտեցող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6:1, 7:6 (7:3) հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Սաֆիուլինին (104) ու նվաճել եզրափակիչի ուղեգիր: Հանդիպումը տևել է 1 ժամ 36 րոպե: 

Եզրափակիչում Ջոկովիչը կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ (16):

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 949475 դոլար: 

Ջոկովիչ - Չիլիչ եզրափակիչը կայանալու է հոկտեմբերի 2-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին:

Թել Ավիվ. Ջոկովիչին և Էրլիխին զուգախաղում տեխնիկական պարտություն է գրանցվել

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ