Աշխարհի նախկին առաջին ռակետ Ջոն Մաքինրոյը խոսել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի կամային որակների մասին:
«Ես երբեք նրա նման մեկին չեմ տեսել: Մինչև Ռաֆայել Նադալին տեսնելը կարծում էի, որ Ջիմի Քոնորսը շատ է կռվել:
Դա խելագարություն է և նրա հիմնական հատկանիշն է, անկասկած:
Մենք բոլորս գիտենք, որ Նադալն անհավանական խաղացող է։ Բայց նա կարող է նման ջանքեր գործադրել խաղից խաղ։ Մյուսները ձգտում են դրան, բայց դա անելը շատ դժվար է։ Հակառակ դեպքում բոլորը այդպես կանեին»,- ամերիկացու խոսքը մեջբերում է Tennis 365-ը:
Ավելի վաղ Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել Նիկ Կիրյոսի դեմ «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչին: Մրցաշարում 2-րդ անընդմեջ տարին հաղթել էր սերբ Նովակ Ջոկովիչը:


