Թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերի 7-ակի հաղթող, աշխարհի նախկին թիվ 1 ռակետ ամերիկացի Ջոն Մաքինրոյն առանձնացրել է Ռաֆայել Նադալի գլխավոր մարզական որակը։ Նրա կարծիքով՝ «Մեծ սաղավարտի» մրցումների 22-ակի հաղթող իսպանացուն բնորոշ է աներևակայելի մարտական ոգին։
«Երբեք չեմ տեսել նրա պես թենիսիստի։ Մինչև Նադալի խաղը տեսնելը կարծում էի, որ Ջիմի Քոնորսն է անմնացորդ նվիրվում պայքարին։ Դա խելահեղություն է։ Եվ դա, անկասկած, նրա գլխավոր որակն է։ Բոլորս էլ գիտենք, որ նա անհավանական խաղացող է։ Կարող է լուրջ ջանքեր գործադրել խաղից խաղ, գեյմից գեյմ։ Մյուսները ձգտում են դրան: Դա անելը շատ դժվար է։ Հակառակ դեպքում բոլորն այդպես կանեին»,- Tennis 365-ին հայտնել է Մաքինրոյը։


