Logo

Ջեյմի Վարդին երկարաձգեց պայմանագիրը «Լեսթերի» հետ

19:46 / 07.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ջեյմի Վարդին նոր պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 37-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը կգործի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Վետերան հարձակվողը «Լեսթերի» կազմում հանդես է գալիս 2012 թ. հուլիսից և 464 խաղում խփել է 190 գոլ, կատարել 66 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն և ասիստենտն է։ Վարդին «Լեսթերի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և Սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ հաղթել է երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը։ Անգլիացի հարձակվողը 2019/20 մրցաշրջանում 23 գոլով դարձել է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ