Logo

L’Informé. Ջիմ Ռեթքլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

13:18 / 02.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռեթքլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից, հայտնում է L’Informé-ը:

Գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը՝ «Նիսը» վաճառքի հանելու համար:

Ռեթքլիֆը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել մանկունիական ակումբի վրա:

Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային բանկին արդեն պատվիրել է գնորդ փնտրել:

Բրիտանական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) արդեն արձագանքել է: PIF-ը պատրաստ է Ռեթքլիֆին վճարել պահանջվող գումարը, որը նա կօգտագործի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մնացած մասը գնելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ