Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել ակումբի ծախսերը, հայտնում է The Times-ը:
Ավելի վաղ 71-ամյա գործարարը չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք առավելություններ:
Այժմ գործը հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչին, որը կայանալու է «Ուեմբլի» ստադիոնում:
Եթե նախկինում «Մանչեսթեր Յունայթեդն» իր աշխատակիցների փոխարեն վճարում էր տոմսերի, տեղափոխության, խաղից հետո կազմակերպվող երեկույթի և հյուրանոցի համար, ապա նոր կանոնակարգով նման բան այլևս չի լինելու:
Նախկինում աշխատակիցները խաղին կարող էին հրավիրել իրենց ընկերներին կամ հարազատներին, այժմ յուրաքանչյուրը կստանա ընդամենը մեկ տոմս, բայց «Ուեմբլի» հասնելու ծախսերն այլևս ակումբը չի հոգալու:
Նման քայլով Ջիմ Ռետկլիֆը նպատակ ունի զգալիորեն կրճատել ծախսերը, ինչպես նաև ակումբում ներդնել աշխատանքի նոր մշակույթ:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին: