Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 25 տոկոսը, հայտնում է Sky Sports-ը։
Ռեդքլիֆը պատրաստվում է առաջիկայում կապ հաստատել «Կարմիր սատանաների» ներկայիս սեփականատերերի՝ Գլեյզերների ընտանիքի հետ և քննարկել բաժնետոմսերի 25 տոկոսը մեկուկես միլիարդ ֆունտ ստերլինգով գնելու տարբերակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գլեյզերները, որոնք ակումբը ձեռք են բերել 2005 թվականին, պատրաստ են 6 միլիարդ ֆունտի դիմաց վաճառել ամբողջական բաժնեմասը։ Հավելենք, որ Ջիմ Ռեթքլիֆը 2017 թվականին ձեռք է բերել շվեյցարական «Լոզանը», 2019 թվականին 100 միլիոն եվրոյի դիմաց՝ ֆրանսիական «Նիսը»։ 2022 թվականին էլ գործարարը ցանկացել է 4,25 միլիարդ ֆունտով գնել «Չելսին», սակայն վերջինիս առաջարկը մերժվել է։