Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիան ՈւԵՖԱ-ին պաշտոնական բողոք է ներկայացրել Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի սադրիչ ժեստի պատճառով:
Եվրո-2024-ի եզրափակիչում Անգլիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը երկրպագուների հետ երգել է. «Ջիբրալթարն Իսպանիա է»:
Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիան այդ քայլը համարել է վիրավորական և հուլիսի 16-ի առավոտյան պաշտոնապես դիմել ՈւԵՖԱ-ին: Եվրոպայի ֆուտբոլային գլխավոր կառույցը բողոքին դեռևս պաշտոնապես չի պատասխանել:
Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել էր Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ, իսկ այժմ Goal.com-ի վարկածով համարվում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը:


