Logo

Ջեյսոն Թեյթում. «Պատրաստ եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Սելթիքսում»»

18:46 / 10.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նորընծա չեմպիոն «Բոստոն Սելթիքսի» թեթև հարձակվող Ջեյսոն Թեյթումը նշել է, որ ցանկանում է մնալ թիմում մինչև կարիերայի ավարտը: 

«Ես զգում եմ, որ անհրաժեշտ եմ «Սելթիքսին», իսկ ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ ես երկար մնամ այստեղ: Պատրաստ եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բոստոնում», քանի որ սիրում եմ տեղի երկրպագուներին, քաղաքն ու ակումբը: Մենք փայլեցինք այս մրցաշրջանում և դարձանք չեմպիոն, իսկ ապագայում փորձելու ենք հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել»,- Թեյթումի խոսքը մեջբերում է CBS-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ամերիկացի բասկետբոլիստն այս ամռանը 313.9 միլիոն դոլլար աշխատավարձով 5 տարվա պայմանագիր կնքեց «Սելթիքսի» հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա