Logo

Ջեյք Փոլը` Քոնոր Մաքգրեգորի դեմ մենամարտելու հնարավորության մասին

20:53 / 16.11.2024Բռնցքամարտ
null

Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորի դեմ մենամարտելու հնարավորությունը։

- Ի՞նչ կասեք Քոնոր Մաքգրեգորի դեմ մենամարտելու հնարավորության մասին: Հետաքրքրվա՞ծ եք։

- Այո, բայց նա դա երբեք չի մենամարտի, ցավոք սրտի։ Նա գիտի, թե ինչ է իրեն սպասվում։ Քոնորը չի կարող անձամբ որոշում կայացնել»,- DAZN-ի հաղորդմամբ` ասուլիսին ասել է 27-ամյա Փոլը` նկատի ունենալով Մաքգրեգորի պայմանագրային պարտավորությունները UFC-ի հետ:

Հիշեցնենք, որ Փոլը ժամեր առաջ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա