Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը:
«Հիմարներ նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն եմ աշխատում ոտքերով: Այդ ամենի շնորհիվ էլ խուսափում եմ հարվածներից: Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար այդ մենամարտը»,- իր պոդկաստի ժամանակ ասել է 27-ամյա բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Փոլը, մրցավարների միաձայն որոշմամբ (80-72, 79-73, 79-73), 8-ռաունդանոց մենամարտում պարտության էր մատնել 58-ամյա Թայսոնին։ Փոլը մենամարտի կազմակերպիչներից հաղթանակի համար ստացել է 40, իսկ Թայսոնը մասնակցության համար` 20 միլիոն դոլար։