Logo

Ջեյք Փոլի եղբայրը Մեսիին առաջարկել է հանդիպել ռինգում

17:40 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Հանրահայտ յութուբեր Լոգան Փոլն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին առաջարկել է հանդիպել ռինգում, հայտնում է Goal-ը:

Ամերիկացի մեդիաաստղը Prime Hydration և Mas+ էներգետիկ ըմպելիքների պատճառով դատական գործընթացի մեջ է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հետ: Մեսիի Mas+-ը Prime-ին մեղադրել էր հակամրցակցային պահվածքի և ապրանքանիշի իրավունքները խախտելու համար:

Վեճը լուծելու համար Փոլը Մեսիին առաջարկել էր հարցերը պարզել ռինգում:

«Եղբայր, ես կմտածեմ գործը փակելու մասին, եթե մենք հանդիպենք ռինգում»,- սոցցանցերում գրել էր Փոլը:

Ավելի ուշ Լոգանը եղբոր՝ Ջեյք Փոլի յութուբյան ալիքի եթերում հայտարարել էր, որ կատակել է և չի պատրաստվում մենամարտել Մեսիի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա