Հոլիվուդյան դերասան Ջեյք Ջիլենհոլը (Brokeback Mountain, Source Code) կհայտնվի Գայ Ռիչիի առաջիկա ֆիլմում՝ The Interpreter-ում. այս մասին հայտնում է Deadline-ը։
Նշվում է, որ Ջիլենհոլը կմարմնավորի սերժանտ Ջոն Քինլիին, որը ծառայում է Աֆղանստանում: Ըստ ֆիլմի սյուժեի՝ հերոսի ստորաբաժանումը դարանակալված է, և ողջ են մնում միայն Քինլին և թարգմանիչ Ահմեդը, ով վտանգել է իր կյանքը՝ փրկելու ամերիկացի զինվորականներին:
Երբ Քինլին վերադառնում է հայրենիք, իմանում է, որ Ահմեդին և նրա ընտանիքին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ: Հետո հերոսը վերադառնում է Աֆղանստան՝ փրկելու իր ընկերոջը:
«The Interpreter» ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի հունվարին։