«Ֆիլադելֆիայի» ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը Հյուսթոնում է, բաց է թողել թիմի այսօրվա մարզումը և բացակայում է հոկտեմբերի 15-ից, հայտնում է Sports Jake Fisher-ը:
34-ամյա պաշտպանը թիմից հեռացել է առանց որևէ բացատրություն տալու:
ESPN-ի ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին հայտնել է, որ վերջին օրերին «Սիքսերսը» և «Քլիպերսը» ակտիվորեն բանակցում էին Հարդեն հնարավոր տեղափոխության շուրջ, սակայն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց:
Հիշեցնենք, որ Հարդենը «Ֆիլադելֆիայում» հանդես է գալիս 2022 թվականի փետրվարի 10-ից: