Logo

Ջեյմս Հարդենի դաբլ-դաբլը հաղթական էր, գործող չեմպիոնի պարտությունը

11:23 / 16.04.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի առաջին տուրում ապրիլի 16-ին կայացավ 4 հանդիպում:

Ջեյմս Հարդենի դաբլ-դաբլը (23 միավոր, 13 արդյունավետ փոխանցում) «Ֆիլադելֆիային» օգնեց 121-101 հաշվով հաղթել «Բրուքլինին»: 

«Բոսթոնը» տանը 112-99 հաշվով հաղթեց «Ատլանտային»:

«Նյու Յորքը» 101-97 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Քլիվլենդի» դեմ խաղում:

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթը» 123-126 հաշվով պարտություն կրեց «Սակրամենտոյից»:

NBA, փլեյ-օֆֆ, առաջին տուր

«Ֆիլադելֆիա» – «Բրուքլին»՝ 121-101 (30-25, 37-33, 26-23, 28-20)

«Բոսթոն» – «Ատլանտա»՝ 112-99 (29-19, 45-25, 20-31, 18-24)

«Քլիվլենդ» – «Նյու-Յորք»՝ 97-101 (24-30, 21-20, 25-28, 27-23)

«Սակրամենտո» – «Գոլդեն Սթեյթ»՝ 126-123 (29-29, 26-32, 36-29, 35-33)

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ