Logo

Ջեյմի Կարագերի որդին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական

17:08 / 16.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերի որդին՝ Ջեյմս Կարագերը, հրավեր է ստացել Մալթայի հավաքականից, հայտնում է Մալթայի ֆուտբոլի ասոցիացիան:

Անգլիական «Ուիգանի» 22-ամյա կենտրոնական պաշտպանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական: Նա մինչև այժմ ելույթ չի ունեցել հավաքականների նույնիսկ երիտասարդական ու պատանեկան տարիքային խմբերում:

Ջեյմի Կարագերը նույնպես կարող էր ներկայացնել Մալթան, քանի որ նրա մայրն ու պապը մալթացի են: Նախորդ ամիս նրանք Մալթայի քաղաքացիություն են ստացել, որպեսզի ճանապարհ հարթեն Ջեյմս Կարագերի՝ Մալթայի հավաքականում հանդես գալու համար:

Մալթայի հավաքականը մարտին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Ֆինլանդիայի ու Լեհաստանի ազգային թիմերի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ