NBA-ի գերաստղ, «Բոստոն Սելթիքսի» բասկետբոլիստ Ջեյլեն Բրաունը Earn Your Leisure փոդքաստի ընթացքում համեմատել է լեգենդար Մայքլ Ջորդանին ու Լեբրոն Ջեյմսին:
«Բասկետբոլի աշխարհում ոչ ոք չի կարող գերազանցել Մայքլ Ջորդանին: Այժմ մարքեթինգային ու գովազդային բազմաթիվ լծակներ են օգտագործվում խաղացողներին բացարձակ աստղի վերածելու համար:
Կան մի շարք տաղանդավոր բասկետբոլիստներ, բայց նրանք բոլորը դառնում են գովազդային ոչ շահութաբեր ակցիաների ու պայմանագրերի զոհ և չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը:
Ջորդանն իր նորամուտը նշել է ավելի քան 40 տարի առաջ, բայց այս ընթացքում որևէ մեկը նույնիսկ մոտ չի եղել նրան, այդ թվում՝ Լեբրոն Ջեյմսը», - Բրաունի խոսքը մեջբերում է Fadeaway World-ը: