«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն տեղ չի գտել թիմային լուսանկարում, հաղորդում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սանչոյին չեն հրավիրել Քերինգթոն ակումբի թիմային լուսանկարի համար։
Հիշեցնենք, որ անգլիացի վինգերը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ունեցած կոնֆլիկտի պատճառով չի մարզվում թիմի հիմնական կազմի հետ ու չի մասնակցում խաղերին։