Ջեյդոն Սանչոն վարձակալությամբ միացել է Դորտմունդի «Բորուսիային», հաղորդում է գերմանական ակումբի կայքը:
Կողմերի պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Նա հեռացվել էր հիմնական թիմից գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ընդհարման պատճառով:
23-ամյա ֆուտբոլիստը հենց դորտմունդյան ակումբից էր 2021 թվականին տեղափոխվել անգլիական գրանդ:
«Երբ մտա հանդերձարան, տպավորություն էր, թե տուն եմ վերադարձել: Անհամբերությամբ եմ սպասում «Բորուսիայում» խաղալուն և թիմի կազմում հաջողություններ գրանցելուն»,- ասել է Սանչոն պայմանագիր կնքելուց հետո: