Logo

Ջեյդոն Սանչոն կվերադառնա Բունդեսլիգա

17:17 / 03.01.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կվերադառնա Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է Sport1.de-ն։

Գերմանական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը կվարձակալի 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստին։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով Ջեյդոն Սանչոն վերջին շրջանում հեռացվել է թիմի մարզումներից։

Հիշեցնենք, որ անգլիացին 2021 թվականին է «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը 85 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։ Անգլիական ակումբի կազմում Սանչոն անցկացրել է 82 հանդիպում, դարձել 12 գոլի ու 6 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա