Logo

Ջեյդոն Սանչոն հունվարին կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

20:09 / 12.09.2023Ֆուտբոլ
null

 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Ջեյդոն Սանչոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը, հայտնում է Daily Star-ը:

Ամենահավանական տարբերակը վարձակալական գործարքն է, որը պետք է ներառի պարտադիր գնման տարբերակ:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն անգլիացուն դուրս էր թողել «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խաղի հայտացուցակից և նշել, որ նա մարզումների ընթացքում չի արդարացնում սպասելիքները:

Հիշեցնենք, որ Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ 75 միլիոն ֆունտի դիմաց: Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվողը մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրել է 82 հանդիպուն և դարձել է 12 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ