Logo

Ջեովանի Լեոնին կտրել է խաչաձև կապանները

17:47 / 24.09.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջեովանի Լեոնին ծանր վնասվածք է ստացել, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբում նորամուտը նշեց Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում: «Սաութհեմփթոնի» դեմ խաղի ընթացքում երիտասարդ պաշտպանը վնասվածք ստացավ: Բուժզննումը ցույց է տվել, որ Լեոնին կտրել է ծնկի խաչաձև կապանները և շարքից դուրս է մնացել մի քանի ամսով: Իտալացին կփորձի վերականգնվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Լեոնին «Լիվերպուլ» էր տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Պարմայից» 31 միլիոն եվրոյով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ