Logo

Ջևան Չելոյանցը հուշանվեր է հանձնել «Ուրարտուի» ֆուտբոլիստին

22:43 / 16.10.2024Ֆուտբոլ
null

«Ուրարտու» - «Վան» Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի մեկնարկից առաջ երևանյան ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը խորհրդանշական նվեր է հանձնել թիմի հարձակվող Կարեն Մելքոնյանին:

25-ամյա ֆուտբոլիստը պարգևատրվել է Հայաստանի առաջնությունում «Ուրարտուի» կազմում 150 պաշտոնական հանդիպում անցկացնելու առթիվ:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» տնային հաղթանակ էր տարել 3-1 հաշվով և 10 խաղից հետո 25 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ