Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ջերվոնթա Դևիսը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, հայտնում է TMZ Sports-ը:
28-ամյա ամերիկացի բռնցքամարտիկին ոստիկանությունը ձերբակալել է դեկտեմբերի 27-ին Ֆլորիդայում, նա այս պահին կալանքի տակ է:
Հունվարի 7-ին Դևիսը Վաշինգտոնում պետք է տիտղոսային մենամարտ անցկացնի WBA-ի վարկածով երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Էկտոր Լուիս Գարսիայի հետ, որն այդ մենամարտի համար կբարձրանա թեթև քաշային կարգ։
Կարիերայում 27 հաղթանակ (25-ը՝ նոկաուտով) տարած Ջերվոնթա Դևիսը նախկինում ևս խնդիրներ ունեցել է օրինապահների հետ: 2020 թվականին նրան ձերբակալել էին բասկետբոլային խաղի ժամանակ ընկերուհուն ծեծելու համար:


