Logo

Ջերմուկը կհյուրընկալի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մասնակիցներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:51 / 02.05.2023Շախմատ
null

Ջերմուկում մայիսի 3-ին կմեկնարկի շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, որը կանցկացվի շրջանաձև մրցակարգով՝ 10 մասնակիցներով:

Հայաստանը հուշամրցաշարում կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արթուր Դավթյանը: Մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը (2684):

Մասնակիցների թվում են նաև ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, իրանցի Ամին Տաբատաբաեին, հնդիկ Սունիլդութ Նարայանանը, Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուենը, ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը և գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն:

Հուշամրցաշարի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն 100 հազար դրամ է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 4 շախմատիստների միջև: Հաղթողը կպարգևատրվի 1,6 միլիոն դրամով, 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 1,1 միլիոն դրամ, 3-4-րդ տեղերը գրաված մասնակիցների պարգևավճարը կկազմի համապատասխանաբար 800 և 600 հազարական դրամ: Հատուկ մրցանակներ է սահմանել «Chessify» ընկերությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջերմուկում անցկացված հուշամրցաշարի հաղթող էր դարձել իրանցի Ամին Տաբատաբաեին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել էին համապատասխանաբար Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա