Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, հայտնում է տեղի համայնքապետարանը:
Հուշարձանը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից (նույն նյութից)։
Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։
Ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում գտնվող Սարգսյանի հուշարձանը չհաջողվեց տարհանել պատերազմի օրերին։ Այն նաև չպայթեցվեց։ Պատերազմից հետո համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները պղծել են հուշարձանը։
Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում էր տեղադրվել 2016-ին։