Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ջերմուկի լեռնադահուկային կենտրոնի երկու սահուղիները հոմոլոգացվել են և հավաստագրվել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի (FIS) կողմից որպես միջազգային չափորոշիչներին համապատասխան և իրավունք ստացել անցկացնելու ոլորավայրէջի (Slalom) և հսկա ոլորավայրէջքի (Giant Slalom) միջազգային մրցաշարերր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առաջին միջազգային մրցաշարը 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներն են: