Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ, այժմ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նշել է, որ ակումբում ցանկանում է տեսնել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին.
«Երազում եմ Մեսիին տեսնել «Ալ Իթիֆակում»։ Նա անհավանական ֆուտբոլիստ է և հիանալի համալրում կլիներ մեր թիմի համար։ Գիտեմ` շատ բարդ կլինի այնպես անել, որ Մեսին տեղափոխվի Սաուդյան Արաբիան, սակայն երազելը վատ բան չէ»,- անգլիացի մարզիչի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը, երբ Արգենտինայի հավաքականի ավագը հեռանում էր Փարիզի ՊՍԺ-ից, նրան պայմանագիր էր առաջարկել սաուդյան մեկ այլ ակումբ «Ալ Հիլյալը», սակայն նա մերժեց այն ու ընտրեց «Ինտեր Մայամին»։
44-ամյա Ջերարդը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի «Ալ Իթիֆակի» հետ։ Նա ակումբը մարզում է 2023 թ. հուլիսից։


