Logo

Sky Germany. Ջեքսոնը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

13:33 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» մտադիր է վարձակալել «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին, հաղորդում է Sky Germany-ն: 

Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է վարձակալել հարձակվողին՝ տրանսֆերային իրավունքը հետագայում գնելու հնարավորությամբ: «Բավարիայում» Ջեքսոնը կունենա երկրորդական դեր՝ լինելով Հարի Քեյնի փոխարինողը: 

«Չելսիի» հարձակվողը ուրախ չէ ներկայիս թիմում: 2024/25 մրցաշրջանում ակումբը նպատակ ուներ նոր նախագիծը նրա շուրջ կառուցելու, սակայն այժմ թիմ են եկել Ժոաո Պեդրոն ու Լիամ Դելապը, որոնք Էնցո Մարեսկայի համար ավելի նախընտրելի տարբերակներ են, քան Ջեքսոնը:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ