Logo

«Ջենոան» ներկայացրել է «Բոկա Խունիորսին» նվիրված նոր համազգեստը

11:58 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Ջենոան» ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի չորրորդ համազգեստը, որը նվիրված է արգենտինական «Բոկա Խունիորսին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք նշում ենք աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի 120-ամյակը: Ակումբ, որը հիմնել են Ջենովայի էմիգրանտները: Շուտով լրանալու է նաև Ma se ghe penso երգի 100-ամյակը: Այդ ստեղծագործությունն իտալացի գաղթյալների մասին է»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Նոր համազգեստով «Ջենոայի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան «Յուվենտուսի» դեմ մարտի 29-ին կայանալիք հանդիպմանը: Խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ