Այն պահից, երբ Ջենիֆեր Լոուրենսը հայտարարեց իր հղիության մասին, նա գրեթե չէր երևում հանրային միջոցառումներին: Այնուամենայնիվ, օրերս նա դուրս է եկել «ստվերից» երկար սպասված «Don’t Look Up» կատակերգության պրեմիերային: Ֆիլմը հավաքել է ամենաաստղային դերասանական կազմը. գլխավոր դերերը կատարել են Ջենիֆեր Լոուրենսը և Լեոնարդո ԴիԿապրիոն, ինչպես նաև Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշեթը, Թիմոթի Շալամեն, Ջոնա Հիլը, Քրիս Էվանսը, Մեթյու Փերին, Արիանա Գրանդեն և Քիդ Քադին:
Պրեմիերայի համար դերասանուհին ընտրել է նրբագեղ ու հանգիստ կերպար: Ջենիֆերը ներկայացել է Դիորի երկար, ոսկեգույն շողշողացող զգեստով, որն ընդգծում էր նրա՝ նկատելի կլորացած փորիկը: Դերասանուհին կարմիր գորգին է հայտնվել իր գործընկեր Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերակցությամբ: Նոր ֆիլմում նրանք խաղացել են անհաջող աստղագետների դեր, ովքեր իմացել են վտանգավոր գիսաստղի մոտենալու մասին, որից հետո մեկնում են շրջագայության՝ հնարավորինս շատ մարդկանց զգուշացնելու: