Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է տոներին։ Երգչուհին այս անգամ որոշել է նոր տարին նշել նոր կերպարով։
Նախօրեին Ջեյ Լոյի դիմահարդարը իր Instagram-ում կիսվել է երգչուհու կերպարանափոխության արդյունքով։ Այժմ նա ունի վարդագույն մազեր: Աստղի արտասովոր կերպարը համալրում էր մոխրագույն և ակտիվ դիմահարդարումը։ «Վարդագույնը միշտ լավ գաղափար է»,- լուսանկարի տակ գրել է ոճաբանը։