«Միլանի», «Նապոլիի», իսպանական «Վալենսիայի», ֆրանսիական «Մարսելի» և խորվաթական «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է «Սկուադրա աձուրայի» մամուլի ծառայությունը:
Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է իր հայրենակից Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից:


