Ֆրանսիական «Մարսելը» հայտարարել է Ջենարո Գատուզոյին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Իտալացի մասնագետը այս պաշտոնում փոխարինել է Մարսելինո Գարսիա Տորալին։ Իսպանացին մրցաշրջանի մեկնարկից առաջ էր գլխավորել «Մարսելը»։
45-ամյա Գատուզոն 2023 թվականի հունվարից առանց աշխատանքի է։ Նրա վերջին ակումբը եղել է իսպանական «Վալենսիան»։
«Մարսելը» Լիգա 1-ի մեկնարկային 6 տուրից հետո 8-րդ տեղում է։