Logo

Ջասթին Գեյջի. «Գոտու համար կմենամարտի կա՛մ Արման Ծառուկյանը, կա՛մ ես»

21:24 / 19.07.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Ջասթին Ջեյջին խոսել է թեթև քաշային կարգում սպասվող տիտղոսային պայքարի մասին:

«Գոտու համար կմենամարտի կա՛մ Արման Ծառուկյանը, կա՛մ ես։ Մեզնից մեկը պետք է հանդիպի Տոպուրիայի հետ մինչև տարեվերջ։ Կարծում եմ՝ ես ավելի լավ դիրքում եմ։ Լավ կլիներ, եթե Տոպուրիան տիտղոսի պաշտպանության առաջին մենամարտն անցկացներ 2025 թվականին։

Հուսով եմ, որ Տոպուրիայի դեմ տիտղոսի համար մենամարտը տեղի կունենա «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Այդ ժամանակ ես կկարողանամ վերցնել գոտին և պաշտպանել այն Սպիտակ տան դիմացի այգում»,- ասել է ամերիկացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ