Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության երկրորդ հատվածը կանցկացնի Ճապոնիայում:
Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ միլանյան գրանդն ընկերական խաղերում կմրցի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» (հուլիսի 27) և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ (հուլիսի 1):
Իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ Ճապոնիա է ժամանել 26 ֆուտբոլիստ:
Դարպասապահներ․ Ալեսանդրո Կալիգարիս, Ֆիլիպ Ստանկովիչ, Ռաֆայելե Դի Ջենարո։
Պաշտպաններ․ Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո Աչերբի, Ստեֆան Դե Վրեյ, Ալեսանդրո Բաստոնի, Յան-Աուրել Բիսեկ, Ֆեդերիկո Դիմարկո, Ռոբին Գոսենս, Դենզել Դյումֆրիս, Խուան Կուադրադո, Վալենտինո Լազարո։
Կիսապաշտպաններ․ Հաքան Չալհանօղլու, Կրիստիան Ասլանի, Ստեֆանո Սենսի, Նիկոլո Բարելա, Դավիդե Ֆրատեզի, Հենրիխ Մխիթարյան:
Հարձակվողներ․ Լաուտարո Մարտինես, Խոակին Կորեա, Մարկուս Թյուրամ, Սեբաստիանո Էսպոսիտո, Ջովանի Ֆաբիան, Ալեքսանդր Ստանկովիչ, Ջակոմո Ստաբիլե։
Ծագող արևի երկրում «Ինտերն» ունի ավելի քան 1,5 միլիոն երկրպագու:
Հիշեցնենք, որ միլանյան գրանդն Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանում կմեկնարկի օգոստոսի 19-ին՝ սեփական խաղադաշտում մրցելով «Մոնցայի» հետ: