Logo

Ջանես Նազարյանը` Մ17 ԱԱ-ի ոսկե մեդալակիր

20:20 / 29.07.2025Ըմբշամարտ
null

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (65 կգ) նվաճեց ոսկե մեդալ։

Եզրափակիչում հայ ըմբիշը գերլարված պայքարում 5-4 հաշվով հաղթեց Էրակլի Տավբերիձեին (Վրաստան)։

Նազարյանը ռևանշի հասավ Տավբերիձեից այս տարի հունիսին մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 0-9 հաշվով պարտության համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ