Հունաստանի Լուտրակի քաղաքում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հունահռոմեականներ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) դարձել են չեմպիոն։
Մնացականյանը եզրափակիչում 6-3 հաշվով հաղթել է Ռուաաստանը ներկայացնող Միխայիլ Ստեպանովին։ Նազարյանը վճռորոշ գոտեմարտում ուկրաինացի Դանիլ Մալնիչուկին շանս չի տվել` առավելության հասնելով 11-0 հաշվով։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին հայ ըմբիշներն նվաճել էին չորս մեդալ. Եղիշե Մոսեսյանը (68 կգ) դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լևիկ Ավետիսյանը (41 կգ), Էրիկ Պապիկյանը (44 կգ) և Ավետիք Թութխալյանը (62 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:


